Եվրահանձնաժողովը սկսել է ստուգել Apple-ի կողմից երաժշտության ճանաչման Shazam հավելվածի գնման գործարքը, հաղորդում է «Վեդոմոստին»:

«Երաժշտությունը լսելու միջոցները վերջին տարիներին կտրուկ փոխվել են եւ ավելի շատ եվրոպացիներ սկսել են օգտվել սթրիմինգային ծառայություններից: Մեր հետաքննությունը նպատակ ունի պարզել՝ արդյոք երաժշտության սիրահարները կշարունակեն սթրիմինգային ծառայությունների միջոցով երաժշտություն վայելել եւ ձուլման արդյունքում չեն բախվի քիչ ընտրության հետ», - հաղորդագրության մեջ նշվում է Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով անդամ Մարգրետե Վեստագերի խոսքը: