ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնել է մերկ հրաձիգի կալանավորման մասին, որը Նեշվիլ քաղաքի ռեստորանում հրաձգություն էր կատարել:

USA.one-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Իլինոյիս նահանգի բնակիչ 29-ամյա Թրեվիս Ռեյքինգը: Նրանից առգրավվել է 4 միավոր զենք, որոնց թվում է AR-15 հրացանը: Դրանով էլ Ռեյքինգը կատարել է հանցագործությունը: Երիտասարդը, որի հագին միայն բաճկոն կար, սկսել է կրակել ավտոկայատեղում գտնվող մարդկնաց վրա, հետո մտել է Waffle House ռեստորան եւ սկսել կրակել: Արդյունքում 4 մարդ է մահացել, 3-ը՝ վիարավորվել:

Երիտասարդը նախկինում եւս ձերբակալված է եղել: Անցյալ տարի նրան ձերբակալել էր ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Սպիտակ տուն ներթափանցելու փորձի ժամանակ: Նա պնդում էր, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախպագահ Դոնալդ Թրամփի հետ: