Չինաստանի հարավում կարաոկե բարում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով առնվազն 18 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Բռնկման պատճառը, հավանաբար, հրկիզումն է, որը կատարել է հաստատության այցելուներից մեկը մեկ այլ այցելուի հետ վեճից հետո:

Ոստիկանության վարկածով՝ նա բարի միակ ելքն արգելափակելէ մոտոցիկլետով, ինչը եւ հանգեցրել է զոհերի մեծ թվին, չնայած հրդեհը մարվել է կես ժամվա ընթացքում: Հրկիզողին հաջողվել է թաքնվել, նրան որոնում են: