Տորոնտոյում մի խումբ անցորդներին վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը 25-ամյա Ալեք Մինասյանն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Տորոնտոյի ոստիկանության ղեկավար Մարկ Սաունդերսը, հաղորդում է ABC News-ը:

Նա ընդգծել էր, որ նախկինում Մինասյանը ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել: Նրա արարքի դրդապատճառները դեռ անհայտ են: Միաժամանակ, Սաունդերսը հայտնել է, որ ականատեսների վկայությունների համաձայն, կասկածյալի գործողությունները դիտավորյալ բնույթ են կրել:

Ոստիկանության ղեկավարը նաեւ նոր տվյալներ է ներկայացրել վրաերթի զոհերի մասին: Նրա խոսքով, վրաերթի հետեւանքով մահացել է 10, վիրավորվել՝ 15 մարդ:

Միաժամանակ, Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հատուկ ծառայությունների իր աղբյուրը, փոխանցում է, որ քննիչները քննարկում են նաեւ ահաբեկչության վարկածը: Աղբյուրի խոսքով, որեւէ հիմք չկա կարծելու, որ դա դժբախտ պատահար է:

Նշենք, որ ապրիլի 23-ին տորոնտոյում սպիտակ միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնների բազմությանը:

Տորոնտոյում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին