Հանրապետական կուսակցությունը կա ու կլինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին:

Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ և անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն: Եվ ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, նրա գլխավորած թիմում աշխատելու: Նա բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց և ուժեղություն»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե որտեղ է այժմ Սերժ Սարգսյանն ու ինչու չի այցելել Ծիծեռնակաբերդ, Շարմազանովն անպատասխան թողեց: Նա հրաժարվեց նաեւ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ քաղաքական հարցերին կպատասխանի ապրիլի 25-ին:

Հարցերի հրաժարվեց պատասխանել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց