Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել Սիրիայում գտնվող չեչեն զինվորականների թիվը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Այո, իհարկե»,- երեքշաբթի օրը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Քադիրովը՝ պատասխանելով հարցին, արդյոք նա պատրաստ է ավելացնել Սիրիայում գտնվող չեչեն զինվորականների թիվը:

Քադիրովը նշել է, որ Սիրիայում այժմ եւս չեչենական մարտական ստորաբաժանումներ կան: «Այո, իհարկե, կան: Լավագույն մարտիկները, ովքեր երկու ռազմական օպերացիա են անցել, նրանք 90 տոկոս են, այնտեղ ներկա են, եւ այդ նպատակով պատրաստ են նոր գնդեր, գումարտակներ եւ բրիգադներ մեկնել»,- ասել է նա: