Հուսով եմ, որ սա կլինի հնարավորություն իսկապես ինչ-որ բան փոխելու դեպի լավը: Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում Հայաստանյան վերջին իրադարձություններին այսպես արձագանքեց գործարար Ռուբեն Վարդանյանը:

«Շատ կարեւոր է, որ մենք այսօրն անցկացնում ենք այսպես, ինչպես անցկացրել ենք միշտ, այս հիշողությունը մեր մեջ պիտի պահենք, լավատես լինենք, առաջ գնանք: Մեծ հնարավորություն է բոլորիս համար, հուսով եմ, որ դա կլինի իսկապես հնարավորություն ինչ-որ բան փոխելու դեպի լավը: Հայ ազգն ունի շատ պարզ ու լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ միասին պետք է անենք շատ ծանր եւ երկար աշխատանք, որը պահանջելու է մեզնից ուժ եւ ազատություն»,- ասաց Ռուբեն Վարդանյանը: