Մոսկվայի Կունցեւսկի դատարանը տուգանել եւ թմրամոլության բուժման է ուղարկել  պաշտպանին, որը կերել է գործի նյութերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դատավճռից հետեւում է, որ Մաքսիմ Բուշինը եկել է դատարան, խնդրել է ծանոթանալու համար իր պաշտպանյալի վարչական գործի նյութերն իրեն տրամադրել, ապա կերել է բժշկական փորձաքննության արձանագրությունը եւ ալկոթեստերի անդորրագիրը։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելը» հոդվածով եւ 50 հազար ռուբլի տուգանք է նշանակել։ Բացի այդ, նա ստիպված կլինի թմրամոլության բուժում եւ բժշկական վերականգնում անցնել։

Գործը քննվել է հատուկ կարգով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ ճանաչել է մեղքը։