Երեւանում ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահամաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 41 հասցեի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Renault մակնիշի 50 NN 900 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 44 OO 333 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։