Կրեմլը գոհացած է, որ Հայաստանում իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում է կայունության պահպանում եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերում, փոխանցում է ՏԱՍՍ–ը

«Դեռեւս մենք տեսնում ենք, որ իրավիճակը ոչ մի կերպ չի գնում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհունակություն է առաջ բերում։ Այն ինչ տեղի է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների ներքին գործն է։ Նա մեզ համար արժեքավոր գործընկեր է, որի հետ կապված ենք շատ լայն կապերով՝ ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի ոլորտում, ե՛ւ այլ ոլորտներում»,–հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հույս ունենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը եւ արդեն մոտ ժամանակներս կնշագծվի քաղաքական կոնֆիգուրացիան, որը կդառնա հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի կոնսենսուսը»,–նշել է Կրեմլի ներկայացուցիչը։