Բրիտանական կողմը «Սկրիպալի գործով» ամենակարեւոր հարցերի պատասխաններն չի տվել։ Այս մասին հայտարարել են Քիմիական զենքի արգելման կազամակերպությունում (ՔԶԱԿ) ՌԴ մշտական ներկայացուցչությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Առաջին տպավորությամբ՝ բրիտանացիները չեն պատասխանել մեր ուղղած ամենակարեւոր հարցերին, այս պատճառով բրիտանական կողմից ստացված նյութերը մեզ չեն բավարարում։ Մեզ, անկասկած, ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ավելի մանրամասն վերլուծության համար»,–շեշտել են առաքելությունում։

Նշվում է, որ Մոսկվան կշարունակի գործել այս գործով Լոնդոնից ըստ էության պատասխաններ ստանալու համար։