Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 24-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ,  «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաեւ Հայաստանի  գործարար միջավայրին եւ տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: