Հայաստանն ունի ակտիվ եւ ժողովրդավարական հասարակություն. «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

«Այս առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ հղեց Հայաստանի նախագահին` հաջակցություն հայ ժողովրդի եւ հանուն բարեկամության: Ամենակարեւորն այն է, որ այդ իրադարձությունները խաղաղ արդյունք ունեցան»,-ասաց դեսպան Լաքոտը: