Ստամբուլում այսօր՝ ապրիլի 24–ին, կազմակերպված սգո միջոցառումներից մեկը տեղի է ունեցել 2011–ի ապրիլի 24–ին ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ։

Հավաքվածների մեջ են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, քուրդ ու թուրք գործիչներ եւ եվրոպայից ժամանած հյուրեր։

Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։