Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ վաղուց արդեն պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գեկրմանիայի անցլեր Անգելա Մերկելի եւ այլ արեւմտյան պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե նրանք գան հանրապետություն, մենք անմիջապես կձերբակալենք նրանց եւ կբանտարկենք: Եթե նրանք այստեղ հաշիվներ բացեն, մենք դրանք իսկույն կարգելափակենք»,- ասել է նա:

Քադիրովը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է իրեն ներառեն Սիրիայի հարցով հակառուսական պատժամիջոցների ցանկում, որի մասին խոսել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Եթե ես այնտեղ  (նոր պատժամիջոցների ցանկում) չլինեմ, ապա  կարծում եմ, որ դրանք չարդարացված պատժամիջոցներ են: Ես պետք է այնտեղ լինեմ, քանի որ ինձ ժողովրդի պաշտպան եմ համարում: Ես պատրաստ եմ լինել եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, դա նշանակություն չունի: Եթե ես չլինեմ այդ պատժամիջոցներում, ապա կարծում եմ, որ դա զուտ քաղաքականապես սխալ կլինի»,- բացատրել է նա: