Քլիվլենդում 13-ամյա տղան կրակելով սպանել է իր 11-ամյա եղբորը: AP-ն հաղորդում է, որ ոստիկանության կարծիքով «դա կանխամտածված գործողություն էր»:

Ոստիկանները դեպքի վայր են եկել նախօրեին: Վիրավոր տղան հիվանդանոցում մահացել է: Նրա եղբորը ծանրացուցիչ հանգամանքներով սպանության մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանությունը հաղորդել է, որ սպանության ժամանակ օգտագործված զենքը առեւանգվել է տղայի պապիկի տանից: Սպանության շարժառիթներն անհայտ են: