Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության կրկնություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Fox11News հեռուստաընկերության նորությունների հաղորդավար Արաքսյա Կարապետյանը:

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում հայերը հիշում են հավերժ կորսված կյանքերի, կյանքեր, որոնք ընդմիշտ փոխվեցին Հայոց ցեղասպանության պատճառով: Հիշեք անցյալը ... », - գրել է նա:

Fox11News-ի հաղորդման ժամանակ Կարապետյանը պատմել է Ցեղասպանության մասին եւ հաղորդել, որ այսօր Լոս Անջելոսում ի հիշատակ Ցեղասպանության երկու խոշոր երթ է սպասվում: Նա նաեւ անդրադարձել է Հայաստանում կատարված վերջին իրադարձություններին: