Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայի հետազոտողները ստեղծել են Dormio սարքը, որը նախատեսված է միկրոքնի՝ քնի եւ արթուն վիճակի միջանկյալ հատվածի տեւողության ավելացման համար:

Գիտնականների կարծիքով՝ երկար ժամանակ միկրոքնի մեջ լինելով, մարդու ստեղծագործական ունակությունները կարող են բարելավվել, հաղորդում է Motherboard-ը:

Dormio-ն փորձարկել են 6 կամավորի վրա:

 Միկրոքնի վիճակում կամավորները պատասխանել են ռոբոտի հարցերին, որը գրի է առել նրանց պատասխանները: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորները հիշել են պատասխանները, նրանք տեսել են նրա պատկերը, ինչի մասին նրանց խնդրել էին մտածել: Ըստ գիտնականների՝ սա նշանակում է, որ նրանք կարող են տնօրինել միկրոքնի վերահսկողության աշխատունակ համակարգը: