Կենտրոնական բանկի մոտ ճանապարհը փակվել է։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ոստիկանությունը մեծ ուժեր էր փորձում անցկացնել փողոցի այդ հատվածով, այդ թվում՝ զրահամեքենա, փշալարեր։ Հարյուրավոր ցուցարարներ, սակայն, փակել են ճանապարհի այդ հատվածը եւ թույլ չեն տալիս, որ ոստիկանական մեքենաներն անցնեն։

Ոստիկանները բանակցում են ցուցարարների հետ, որպեսզի կարողանան անցնել դեպի Մելիք Ադամյան փողոց, սակայն ցուցարարներն անդրդվելի են։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի ակցիան՝ Երեւանի փողոցներում (ուղիղ)