Facebook Inc.-ին պատկանող WhatsApp մեսենջերը, որում ըստ ընկերության հունվարի դրությամբ տվյալների 1.5 մլրդ մարդ էր գրանցված, Եվրոպայում իր օգատերերի համար նվազագույն տարիքը բարձրացնում է, հայտնում է ՌԲԿ-ն:

Եթե նախկինում, կարելի էր 13 տարեկանից  գրանցվել եւ հավելվածն օգտագործել, ապա այժմ դա հնարավոր է անել 16 տարեկանից: Համապատասխան փոփոխություններն արդեն հայտնվել են WhatsApp-ի կայքում:

Այս միջոցն, ըստ մեսենջերի ներկայացուցիչների, կօգնի WhatsApp-ին պահպանել ընկերությունում գաղտնիության վերաբերյալ ընդունված նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտնում մյուս ամսից:

Դրանց իրականացման համար, գորոծակալությունը պարզաբանում է, որ WhatsApp-ը իր եվրոպացի օգտատերերին կխնդրի հաստատել, որ իրենց 16 տարին արդեն լրացել է:

Այն դեպքում, եթե օգտատերը 16 տարեկանից ցածր տարիք ունենա, նրա փոխարեն ծնողը կամ խնամակալը կարող է համաձայնել մեսենջերի կանոնների եւ պահանջների հետ: