Հանրապետականը միասնական է եւ իր կարծիքն առաջիկայում կարտահայտի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այսօր Հանրապետականը խմբակցության նիստ էր հրավիրել արտահերթ խքրհրդարանական ընտրությունների օրակարգով:

Բաղդասարյանն ասել է, որ արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ. «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ վաղն էլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարի, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը՝ սխալ, Բաղդասարյանը նշեց. «Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի պաշտոնակատարն է եւ նա կատարում է իր պարտականությունները»:

Անդրադառնալով հարցին` արդյոք հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից, Բաղդասարյանը նշեց, որ իրենք կքննարկեն նաեւ այդ հարցը, օրակարգում նման հարց կա: