Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակից ելքը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ընտրական օրենսգրքի անհապաղ փոփոխության, ընտրությունները միայն համապետական համամասնական ցուցակով, արդար եւ թափանցիկ անցկացնելու մեջ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարության մեջ միաժամանակ ընդգծվում է, որ, անկախ ներքաղաքական փոփոխությունից, ոչ մի դեպքում չպետք է կասկածի տակ դնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Գտնում է, որ ստեղծված ծանր ներքաղաքական իրավիճակը վերջին տասնամյակների հակաժողովրդական իշխանությունների վարած կործանարար սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ համատարած անարդարության մթնոլորտի արդյունքն է, ինչը փողոց է դուրս բերել տասնյակ հազարավոր ցուցարարների: