Չինական  Haval ընկերությունը Պեկինյան ավտոսրահում ներկայացրել է նոր կոմպակտ  F5 քրոսովերը, փոխանցում է Autonews.ru-ն։

Ամենագնացը կդառնա F շարքի մաս, որի թիրախային «լսարանը» կլինեն երիտասարդ հաճախորդները։ Մոտ մեկ տարի անց մեքենան կհայտնվի ռուսական շուկայում։

Haval F5-ը հագեցած է 1,5-լիտրանոց տուրբինային ագրեգատով կառավարվող փականային համակարգով (CVVL)։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ հետագայում շարքի շարժիչներում կհայտնվի երկուլիտրանոց ագրեգատ՝ 200 ձիաուժ հզորությամբ։

Շարժիչը համակցված է DCT7 յոթաստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Great Wall  ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում Haval ապրանքանիշը նախատեսում է ռուսական շուկա դուրս բերել նոր բրենդ՝ WEY-ը։ WEY մեքենաները ավելի թանկ ու որակով կլինեն, քան կորեական ընկերություններինը։