Պարոն Փաշինյանի հետ նախատեսում ենք հանդիպում ունենալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշելէ  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

«Նախատեսում ենք հանդիպում ունենալ, քննարկել այն բոլոր հարցերի շրջանակները, որոնք մեզ համար կարեւորություն են ներկայացնում։

Եւ այդ քննարկման եւ մոտեցումների արձանագրումից է կախված մեր հետագա քայլերը»- նշել է Համբարձումյանը։

Նշենք, որ ՀՅԴ-ն այսօր՝ ապրիլի 25-ին հայտարարեց իշխող կոալիցիան լքելու մասին։ «Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի»,- ասվում էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից