Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում  զուգարանում  ծխող ուղեւորի պատճառով։ Այս մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչությունից։  

Տրանսպորտային ոստիկանության հրամանատարը հաղորդել է, որ ուղեւորներից մեկը թռիչքի ժամանակ ծխել է զուգարանում։

Ոստիկանները Վլադիկավկազի բնակչին տարել են Միներալնիե Վոդիի օդանավակայանի հերթապահ մաս։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի «Հանրային վայրերում հարբած վիճակում հայտնվելը» հոդվածի համաձայն։