Հայաստանի պատվիրակությունը չի կարողացել մեկնել Ղազախստանի Ալմա Աթա քաղաք, որտեղ անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Պետք է տեղեկացնեմ հանդիպման մասնակիցներին, որ նիստի նախօրեին մենք հեռագիր ենք ստացել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ ասված է, որ Երեւանում ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի պատվիրակության մասնակցությունն Ալմա Աթայում կայանալիք ՀԱՊԿ անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի 21-րդ նիստին հնարավոր չի համարվում»,–հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Կարծում եմ՝ մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում։ Իրավիճակն իսկապես բարդ է։ Նրանք մասնակցում են Հայաստանում իրավիճակի կարգավորմանը»,–հավելել է նա։