Հնդկաստանում Ուտար Պրադեշ նահանգում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով զոհվել է 13 երեխա։ Այս մասին հաղորդել է երկաթուղիների վարչության մամուլի քարտուղար Վեդ Պրակեշը, փոխանցում է The Hindu–ն։

Միջադեպը տեղի է ունեցել Գորախպուր քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ 8 երեխա վնասվածք է ստացել։ Ավտոբոււսում 25 մարդ է եղել։

Նահանգի իշխանությունները ցավակցություն են հայտնել եւ հայտարարել են, որ զոհերի հարազատներին 200 հազար ռուփի կհատկացվի (3 հազար դոլար)։