Արդեն ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը: «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարտ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։

Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։

Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։

Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»:

Ի դեպ, նախօրեին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս չէր բացառել, որ կառավարության որոշ անդամներ կլինեն ժամանակավոր կառավարության կազմում: «Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն»,-ասել է նա։