Աֆղանստանի ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 12 նահանգներում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, այդ թվում՝ Նանգարհարում, Ուրուզգանում եւ Հիլմենդում, փոխանցում է «Ռոսբալտը»: 

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օդանավերը 131 թռիչք են կատարել՝ ոչնչացնելով առնվազն 121 գրոհայինի եւ վիրավորելով 87-ին: Դրանից զատ, վնաս է հասցվել արմատականների տրանսպորտին եւ ենթակառուցվածքներին:

«Աֆղանստանի ՌՕՈՒ-ն գործողությունների ընթացքում իրականացրել է 131 ռազմական թռիչք՝ ոչնչացնելով առնվազն 5 փոխադրամիջոց, ինչպես նաեւ գրոհայինների մի քանի թաքստոցներ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սպանվածների թվում են «Թալիբան» արմատական շարժման մոտ 40 անդամներ, եւս 6 ահաբեկչի բռնել են: