Կոտայքի մարզում կկառուցվի անասնաբուժական սպասարկման կենտրոն։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 26-ի նիստում։

Մասնավորապես, այդ նպատակի համար նախատեսվում է Հրազդան քաղաքում Գյուղատնտեսության նախարարությանն ամրակցված հողատարածքը փոխանակել այդ շրջանային կենտրոնի սեփականությունը համարվող այլ հողատարածքի հետ։ Երկու հողատարածքներն էլ զբաղեցնում են 0.04 հա տարածք եւ ունեն 497 հազար դրամ կադաստրային արժեք։

Սակայն, ի տարբերություն համայնքային հողամասի, Գյուղատնտեսության նախարարության հողամասը ճահճացած է, եւ այդտեղ անասնաբուժական կենտրոն կառուցելը նպատակահարմար չէ: