Ադրբեջանում նոր պատժատեսակներ են սահմանում գործադուլների եւ այլ մեթոդների միջոցով ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում գործունեության կասեցման համար: Ինչպես հաղորդում է  ԱՊԱ-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը Միլլի Մեջլիսին առաջարկել է փոփոխել Օրենսգրքի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը:

Նախագծի համաձայն՝ ձեռնարկություններում գործադուլների կամ այլ եղանակների միջոցով աշխատանքի դադարեցման պահանջի համար՝ անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպական-իրավական կառուցվածքից, անհատները կարող են տուգանվել 200-ից 350 մանաթի չափով կամ, հաշվի առնելով խախտողի անձը՝ ենթարկվել մինչեւ 15 օրվա վարչական կալանքի: Պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 500-ից 700 մանաթի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 3000-ից մինչեւ 4500 մանաթի չափով:

Նախագիծը կքննարկվի Միլլի Մեջլիսի՝ մայիսի 1-4-ը կայանալիք լիագումար նիստին: