Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 26-ին, հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ եւ ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ