ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն իր հետ զրույցից հետո այլ կերպ է նայում Իրանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շատ հարցերի շուրջ ենք համաձայնության եկել... Նա բոլորովին այլ կերպ է նայում Իրանին, քան՝ մինչ ձվաձեւ կաբինետ մտնելը»,- Fox News-ի եթերում ասել է Թրամփը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Նա խոստովանել էր, որ համաձայնագրում որոշ թերություններ կան՝ նշելով, որ ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ «ավելի համապարփակ գործարքի» ուղղությամբ՝ Իրանի «միջուկային հավակնություններն ու ահաբեկչության հովանավորությունը» վերահսկելու համար:

Ֆրանսիան չի հրաժարվի Իրանի միջուկային ծրագրից․ Մակրոն