Միջինժամկետ ծախսերի ծրագիրը ավարտուն տեսքի բերելուց հետո կհստակեցնենք նաեւ աշխատավարձերի ու թոշակների բարերացման հարցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել էր 2019-ին ախատավարձերի ու թոշակների բարձրացման հնարավորության մասին:

«Նվազագույն աշխատավարձը, եթե 72 հազար դրամ է, եւ եկամտահարկը 23 տոկոսից նվազում է, բնականաբար, նվազագույն աշխատավարձը բարձրանում է: Այդ դեպքում աշխատավարձը բարձրանալու է նաեւ այլ աշխատողների մոտ: Իսկ թոշակների մասով արել ենք մի քանի վարիացիաներ: Աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք ճանապարհներ գտնել, որ 2019-ից այդ հարցը լուծենք:

Հասկանում ենք, որ կարեւոր ոլորտ է, բայց ամեն ինչ պետք է անենք մեր ուժերի ներածին համահունչ: Ես չեմ կիսում տեսակետը, որ կա այդ հնարավորությունը, եւ չի արվում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը: