ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամկետները եւ տեղը դեռ որոշված չեն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Դիտարկվում են հանդիպման երեք կամ չորս հնարավոր ժամկետներ եւ հինգ վայրեր, որտեղ այն կարող է տեղի ունենալ»,–նշել է նա  Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սակայն, Վաշինգթոնը, Թրամփի խոսքով, տրամադրված չէ ինչ–որ զիջումներ անել Փհենյանին։ «Առաջին հերթին, Հյուսիսային Կորեայի հետ գործերը հրաշալի են, տեսնենք ինչպես ամեն ինչ կլուծվի»։ Իսկ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոյի եւ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը հրաշալի է անցել։