Թավշյա հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Քիչ առաջ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների եւ ուսանողական շարժման նիստը։

«Հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի եւ բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ»,- ասել է Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։

«Այսօր չափազանց կարեւոր, ստրատեգիական բնույթի ասելիք է լինելու, երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի շարժվենք առաջ՝ հեղափոխությունը հասցնելու տրամաբանական, բոլորիս համար ցանկալի հանգրվանի»,- նշել է Փաշինյանը։