ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը չի պատրաստվում մնալ կառավարության կազմում, եթե վարչապետ դառնա «Ելք. Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե կաշխատի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմում, Արամյանը պատասխանեց. «Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ վայ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք: Ես աշխատում եմ իմ երկրի համար, բայց ես ունեմ թիմ»:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարտ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»:

Բացի այդ, նախօրեին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս չէր բացառել, որ կառավարության որոշ անդամներ կլինեն ժամանակավոր կառավարության կազմում: «Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն»,-ասել է նա:

Ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը