ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ իրենից առաջ ոչ մի ամերիկյան առաջնորդ չի զբաղեցրել այդքան կոշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ եւ այդ համատեքստում հիշեցրել է, որ ինքը կարգադրել է երկրից արտաքսել ռուսական դիվանագետներին եւ ալյումինի մաքսատուրք սահմանել։ Այս մասին Թրամփը հայտարարել է  Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իմ ու Ռուսաստանի միջեւ գործարք չի եղել։ Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ չի զբաղեցրել այդքան կոշտ դիրքորոշում, որքան ես։ Կարող եք նախագահ Պուտինին հարցնել»,–նշել է նա։

«Սկսած ռազամական ոլորտից վերջացրած նավթով, ինչպես նաեւ շատ այլ բաներ՝ ալյումինի մաքսատուրքեր, քանի որ նրանք մեզ մեք քանակությամբ ալյումին էին ուղարկում, 60 մարդու արտաքսում, այսպես կոչված դիվանագետների։ Ոչ ոք այսքան կոշտ չի եղել, նույնիսկ սրան մոտ չեն եղել»,–շեշտել է Թրամփը։