Իրանական Soroush մեսենջերում ի հայտ են եկել «Մահ Ամերիկային» էմոձիներ. այսպիսով մեսենջերի ստեղծողները ցանկանում են այն ավելի հանրաճանաչ դարձնել՝ գրավելով Telegram-ի իրանական օգտատերերին, հաղորդում է «Վզգլադը»:

Էմոձիների ստեղծման մասին պատմել է Telegram-ի «Կարմիր Սիոն» ալիքը:

Բացի այդ հաղորդվում է, որ այս հավաքածուում կա չադրայով կին, որը ձեռքերում ճմրթում է այաթոլա Համենեի դիմանկարը, Իսրայելին եւ մասոններին մահ ցանկացող ցուցանակները:

Ավելի վաղ հինգշաբթի իրանական իշխանությունները Telegram Messenger LLP-ից հետ էին կանչել երկրի տարածքում տեղակայված սերվերներից օգտվելու թույլտվությունը: