Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի եւ նրա առաջնորդների համար, քանի որ նրանք անցնում են նոր կառավարության ձեւավորման գործընթացին։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր հավատարմատար Հարրի Քարմանը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական կոմիտեի նիստում։

Նա հետեւողականորեն կոչ է արել բոլոր կողմերին կառուցողական կերպով մասնակցել երկխոսությանը՝ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք ավելի սերտ համագործակցության նոր կառավարության հետ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազում ոլորտներում։ Լինելով Հայաստանի բարեկամն ու գործընկերը՝ մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդին՝ ժողովրդավարական եւ խաղաղ եղանակներով ինքնիշխան ապագա ձեւավորելու երկխոսության համար»,- ասվում է հայտարարության համար։

Նշվում է, որ ԱՄՆ-ը ողջունում է նախկին վարչապետ Սարգսյանի՝ հրաժարական տալու որոշումը եւ երախտապարտ են նրան ԱՄՆ-ի հետ ուժեղ գործընկերության գործում ներդրման համար։ Դիվանագետը ողջունել է փաստը, որ ոստիկանությունը եւ իրենց խաղաղ հավաքների իրավունքը իրացնողները զսպվածություն են ցուցաբերում եւ ապահովում են, որ վերջին երկու շաբաթների իրադարձությունները եղել են հիմնականում խաղաղ եւ ոչ բռնի։ «Փաստը, որ վերջին շաբաթներին լուրջ բռնություններ չեն եղել, հուսադրող են։ Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր ոկղմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած սրումից կամ բռնի գործողություններից։ Նշում ենք, որ իշխանությունները հետաքննություն են սկսել մի քանի միջադեպերով, երբ բռնություն են գործադրվել լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ, եւ լիակատար ու թափանցիկ դատաքննություն ենք ակնկալում այդ դեպքերով»,- ասել է նա։