ՀՀ կառավարությունը 40 մլն դրամ է հատկացրել ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման ծրագրային փաթեթների ձեռքբերման համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 26-ի նիստին: Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից եւ կտրամադրվի ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2018 թվականի ինը ամսվա ընթացքում:

Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը կտրամադրվի Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2019 թվականի վերջին՝ 2017-2022 թվականների կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված մոտ 7.5 հազար կմ երկարությամբ ճանապարհային ցանցի գույքագրման, քարտեզագրման եւ թվայնացման համար:

2018 թվականի ՀՀ պետական բյուջեից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 498 մլն դրամ, տրանսպորտային օբյեկտների կապիտալ վերանորոգման համար տրամադրվել է 81.5 մլն դրամ: «Պետական նշանակության ավտոճանապարհների կապիտալ վերանորոգման» ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 5.9 մլրդ դրամ: