Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին նախընտրական քարոզարշավի շրջանակում ժամանել է Էրբիլ:

«Այսօր մենք բոլորս Իրաքի պաշտպանության տակ ենք, եւ ով բաժանում է ցանկանում, կոչնչացվի բորենիների կողմից», - Էրբիլի օդանավակայանում ժամանելուց հետո ասել է նա: Այստեղ նրան դիմավորել է  Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչերվան Բարզանին, հաղորդում է AFP-ն:

«Քուրդ-արաբական եղբայրությունը մշտական է եւ այն պահպանվելու է: Փեշմարգայի հերսոները եւ Իրաքի բանակը միասին դիմակայեցին «Իսլամական պետությանը» եւ կիսեցին տառապանքները, հաղթանակին հասնելու համար»,- ասել է Աբադին: «Այսօր մենք այդ համախմբվածության կարիքն ունենք»: