Իրանի հարձակման դեպքում Իսրայելը պատասխան հարված կհասցնի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգորդ Լիբերմանը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք Իրանից լսում ենք բազմաթիվ սպառնալիքներ, բայց եթե նրանք (իրանցիները) հարձակվեն Թել Ավիվի վրա, մենք հարվածելու ենք Թեհրանին», - ասել է Ավիգոր Լիբերմանը: