Աշխարհը պետք է պահպանի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ մինչեւ նրա   գործողություններում «կոնկրետ փոփոխություններ» տեսանելի չլինեն: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է AFP-ն:

Ստոլտենբերգը ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի միջեւ առաջիկա հանդիպումը, սակայն նշել, որ Փհենյանի վրա ճնշումը պետք է շարունակվի: «Մենք դեռ Հյուսիսային Կորեայի գործողություններում կոնկրետ փոփոխություններ չեն տեսնում, մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա եւ շարունակենք պատժամիջոցները», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ Հյուսիսի եւ Հարավի առաջնորդների միջեւ հանդիպումը «առաջին կարեւոր քայլն է դարձել Կորեական թերակղզու հակամարտության խաղաղ կարգավորման համար»: