Ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին՝ նախկին ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետեւանքով այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել եւ բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Վթարի հետեւանքով տուժածներ չկան: