Ընդդիմության երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե երթն անցել է Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան, Պռոշյան, Լուսավորիչ երթուղով եւ ավարտվել է հրապարակում։

Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին Երեւանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վաղւ Կարեն կարապետյանին հրավիրել է բանակցությունների «Արմենիա Մարիոթ»-ում։ Իսկ վաղը հանրահավաք են անելու ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում։ Հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18-ին։

Ապրիլի 28-ին, ժամը 15-ին հանրահավաք են անելու Վանաձորում, իսկ Երեւանում ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին Երեւանում գործողությունները, ըստ Փաշինյանի, վերականգնվելու են աննախադեպ թափով։