Ամերիկյան Apple ընկերությունը, հավանաբար, կփոխի iPhone շարքի սմարթֆոնների անվանումների վերաբերյալ իր մոտեցումը եւ թվերով այլեւս դրանք չի անվանի: Այս մասին հաղորդում է AppleInsider պորտալը՝ վկայակոչելով Guggenheim Securities ընկերության վերլուծաբան Ռոբերտ Սիհրին, հայտնում է «Իզվեստիան»:

Վերլուծաբանի խոսքով՝ iPhone-ի առաջին մոդելի անվանման X տառը կպահպանվի, իսկ վերջին մոդելը կկոչվի պարզապես iPhone՝ առանց թվի:

Վերլուծաբանը կարծում է, որ այս մոտեցումը որոշակի չափով կընդգծի սմարթֆոնների շարքը: Անվանումների պարզեցման հանդեպ առաջին քայլն, ըստ նրա, ընկերությունն արեց այն ժամանակ, երբ չթողարկեց iPhone 7s, այլ միանգամից iPhone 8 ներկայացրեց: