Նորիսթաունում (Փենսիլվանիա) դատարանը հայտնի ամերիկյան կոմիկ Բիլ Կոսբիին մեղավոր է ճանաչել իր ծանոթ կնոջ հանդեպ թմրանյութերի կիրառմամբ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի բոլոր 3 կետերով: Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին:

Կոսբիի զոհ է դարձել Անդրեա Կոնստենդը, այժմ նա 45 տարեկան է:

«Փողն ու իշխանությունը մեզ չեն խանգարի արդարադատության հասնել», – դատավարության ավարտից հետո ասել է շրջանային դատախազ Քեվին Սթիլը: 80-ամյա Կոսբիին 10 տարվա ազատազրկում է սպառնում: