Jaguar ընկերությունն արդիականացրել է իր պատմության ամենահզոր եւ ամենաարագ ճանապարհային ավտոմեքենան՝ 600 ձիաուժով XE SV Project 8 սեդանը: Մեքենան ստացել է կատարելագործված կառուցվածք եւ արգելակման մեխանիզմներ, հաղորդում է Autonews-ը:

Jaguar XE SV Project 8-ը հագեցած է F-Type SVR սուպերքարի  5 լիտր ծավալով կոմպրեսորային 8 մխոցանի շարժիչով, որի հզորությունը 575-ից դարձել է 600 ձիաուժ: Պտտվող մոմենտը չի փոխվել՝ 700 Նմ: Մեքենան կարող է 3.3 վայրկյանում մինչեւ 96 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է ժամում  320 կմ-ն: