Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 26-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Ա. Դ.-ն մեկնել է Բերդ համայնքին պատկանող «Եղիշավան» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 23:25-ին Ա.Դ.-ն հայտնաբերվել է եւ տեղափոխվել տուն: